ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Քոչարյանը տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից

Քոչարյանը տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից
29.01.2021 | 13:25

«Հրապարակը» գրում է․

«Նախօրեին երեք լրատվամիջոցներին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։ Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռեւս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին հարցազրույցում քանիցս հայտարարել է՝ նրանք, ովքեր կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին, կլեգիտիմացնեն դավաճանի վերարտադրությունը։

Շարմազանովը երեկ խուսափեց գնահատականներ տալ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, թե մասնակցելու են ընտրություններին եւ «կրեն»։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն՝ հարցրինք նրան։ Ասաց՝ քանի դեռ ԳՄ նիստ չեն արել, ուժի մեջ է տարեվերջյան նիստի որոշումը, այն է՝ գործող վարչակարգի հետ այդ թեմայով որեւէ կոնսուլտացիա բացառվում է։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել եւ ինքնամեկուսացման ռեժիմում է։ Սրանով են նաեւ բացատրում, որ ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմը՝ 6-ի ֆորմատով (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, Վազգեն Մանուկյան), տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում, չի հանդիպում։ Թե երբ կհրավիրվի ՀՀԿ ԳՄ նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք պարբերաբար նիստեր հրավիրում են, ընդամենը մեկ ամիս է անցել վերջին նիստից, երբ նոր որոշում կունենան, կհայտնեն։

Դիտվել է՝ 8639

Մեկնաբանություններ